Ուկրաինայի ընդդիմության հետ համաձայնագիրը ենթադրում է նախագահական ընտրությունների անցկացում. ուկրաինացի պատգամավոր

14:19 • 21.02.14

Ուկրաինական իշխանություններն ընդդիմության հետ պայմանավորվել են Սահմանադրության փոփոխության և նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել է իշխող Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը, գրում է lenta.ru-ն:

 

Համապատասխան համաձայնագիրը, նրա խոսքով, կստորագրվի տեղական ժամանակով 12։00-ին։

 

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար քվեարկությունը, Եֆրեմովի տեղեկություններով, ռադայում տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ:

 

Փետրվարի 20-ին «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները հաղորդել էին, որ համաձայնագրի նախագիծը ենթադրում է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ և առաջիկա 10 օրերի ընթացքում կոալիցիոն կառավարության ձևավորում: