Մի շարք ուկրիանական խոշոր բանկեր բանկոմատներից կանխիկացման սահմանափակումներ են կիրառում
UniCredit Bank-ն օրական սահմանափակում է սահմանել բանկոմատներից մեկ քարտով գումար կանխիկացնելու համար՝ օրական մինչև 1500 գրիվնի:
INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Այս բանկի սահմանափակումները կգործեն մինչ փետրվարի 24-ը:
Սահմանափակումներ են սահմանել նաև Ուկրաինայի խոշորագույն «Պրիվատբանկ» բանկը՝ մեկ քարտից 3000 գրիվնի, «Ռաֆֆայզեն» բանկը՝ 2.5 հազար գրիվնիի չափով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևի «ՎՏԲ» և «Ալֆա-բանկ» բանկերը ժամանակավորապես սահմանափակել են քարտից կանխիկի ստացման հնարավորությունը՝ կիբերխարդախություններից խուսափելու համար:










