ԱՄՆ-ի նախագահն ու Կանադայի վարչապետը գրազ են եկել. գրազը՝ մեկ արկղ գարեջուր

09:51 • 21.02.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել մեկ արկղ գարեջրի շուրջ, թե Սոչիում ով կհաղթի տղամարդկանց ու կանանց հոկեյի մրցաշարերում, հայտնում է Взгляд-ը:

 

Օբաման այս մասին գրառում է արել Սպիտակ տան Twitter-ի էջում:

Գրառմանը նա ավելացրել է #GoTeamUSA! («Առաջ, ԱՄՆ-ի թիմ») հեշթեգը, որը ժողովրդականություն է վայելում ամերիկացի մարզասերների շրջանում:

 

Twitter-ում գրառում է արել նաև Կանադայի վարչապետը` մանրամասնելով, որ գրազի գարեջուրը կանադական է: Նա նշել է, որ ԱՄՆ-ի թիմերը լավն են, բայց հաղթելու է Կանադան: Նա ավելացրել է #GoCanadaGo («Առաջ, Կանադա, առաջ») հեշթեգը:

 

Հինգշաբթի Սոչիում կանադուհի հոկեյիստները հաղթել են ԱՄՆ-ի թիմին ու նվաճել ոսկե մեդալ: