Չինաստանը նախազգուշացրել է Բարաք Օբամային չհանդիպել Դալայ Լամային
Այսօր սպասվում է Տիբեթի հոգևոր առաջնորդ, աքսորյալ Դալայ Լամայի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, ինչի դեմ հանդես է եկել Չինաստանը, հայտնում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Չինաստանը նշել է, որ հանդիպումը պետք է հետաձգվի, այլապես դա լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար:
Հանդիպումը մասնավոր բնույթի է, նախատեսվում է անցկացնել Սպիտակ տան Քարտեզների սրահում:
Չինաստանը Դալայ Լամային անջատողական է ներկայացնում:
Վերջին անգամ Օբաման և Դալայ Լաման հանդիպել են 2011-ին:
Տիբեթը Չինաստանի ինքնավար մարզ է:










