Փամբակ գետում տղամարդու դի են հայտնաբերել

17:43 • 21.02.14

Հրշեջ-փրկարարներն այսօր Լոռու մարզի Փամբակ գետից դուրս են բերել 1956թ. ծնված Հ. Պ.-ի դին, այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Փետրվարի 21-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի կամրջի տակ՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: