Ռուսաստանը պատրաստ է պատերազմել՝ Ղրիմի պաշտպանության համար. Financial Times

12:00 • 21.02.14

Ռուսաստանը պատրաստ է պատերազմել ուկրաինական Ղրիմի տարածքում՝ այնտեղի ռուս բնակչությանն ու ռազմական բազան պաշտպանելու համար, գրում է gazeta.ru-ն՝ The Financial Times պարբերականին հղումով։

 

«Եթե Ուկրաինան մասնատվի, դա կհանգեցնի պատերազմի։ Նրանք կկորցնեն Ղրիմը, քանի որ մենք կգնանք պաշտպանելու այն ճիշտ այնպես, ինչպես եղավ Վրաստանում»,-ասել է ռուս բարձրաստիճան մի պաշտոնյա։

 

Ուկրաինայում քաղաքացիական հակամարտությունն ուժեղացրել է լարվածությունը Ղրիմում, որտեղ տեղակայված է ռուսական Սևծովյան նավատորմը, իսկ էթնիկ ռուսները կազմում են բնակչության 60%-ը։

 

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր, որ տարածաշրջանը կարող է փորձել անջատվել Ուկրաինայից։