Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարական է տվել
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալը՝ գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկին, հրաժարական է տվել, ինչի մասին տեղեկացնում է Газета-ն՝ УНИАН-ին հղումով։
«Այսօր զինվորականները ներքաշվում են քաղաքացիական հակամարտության մեջ, ինչն անթույլատրելի է։ Դա կարող է հանգեցնել ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ քաղաքացիների մահվան, իսկ դա անթույլատրելի է։ Սա իմ անձնական կարծիքն է՝ որպես քաղաքացու, սպայի, ղեկավարի, ով պատասխանատու է իր ենթակաների համար։ Այդ պատճառով ես հրաժարական եմ ներկայացրել»,-ասել է Դումանսկին։
Ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ է արել Գլխավոր շտաբի ղեկավարին՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Զամանին։
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի։ Իրավապահների ու ցուցարարների բախման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 75, իսկ ըստ ընդդիմության՝ 100 մարդ։










