Կիևում զոհված հայը Վրաստանի քաղաքացի է
Ուկրաինայի Ռովնոյի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչ Արարատ Եղիազարյանը հաղորդել է, որ հայտնի են Կիևում զոհված հայի տվյալները։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, զոհվածը 1960թ.-ին ծնված Վրաստանի քաղաքացի Գեորգի Վաղարշակի Հարությունյանն է։
Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ Կիևում զոհերի թվում հայ կա, սակայն նրա մասին հստակ տեղեկություններ չկային։
Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհերից մեկը հայ երիտասարդ էր՝ Սերգեյ Նիգոյանը։










