Իրանում մոտ 100 ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել

10:37 • 21.02.14

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Ահար քաղաքում երեկ երեկոյան զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ոստիկանության աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի ակտիվիստ Սալեհ Մոլլա Աբասիի տուն։

 

Պատճառը եղել է ադրբեջանցի ակտիվիստների հավաքը՝ Լեզվի համաշխարհային օրվա առթիվ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։

 

Դեպքի վայր են ժամանել 13 ոստիկանական մեքենաներ։ Ոստիկանության և ակտիվիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Միջադեպն ավարտվել է 100 ադրբեջանցի ակտիվիստի ձերբակալությամբ։

 

Թե որտեղ են պահվում նրանք, հայտնի չէ։ Դեռ ճշտված են ակտիվիստներից միայն 17-ի տվյալները։