Կիևում բախումների վերսկսվելուց ի վեր զոհվել է 77 մարդ. Ուկրաինայի առողջապահության նախարարություն
Ուկրաինայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ փետրվարի 18-ից՝ բախումների վերսկսվելուց ի վեր զոհվել է 77 մարդ: Այս մասին ասված է Ուկրաինայի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru-ն։
«2014 թվականի փետրվարի 18-ից ի վեր Կիևի կենտրոնում բախումների վայրից շտապօգնության բրիգադներին և Կիևի առողջապահական հաստատություններին բժշկական օգնության համար դիմել է 577 վիրավոր, նրանցից 369-ը հոսպիտալացվել է»,- հստակեցրել են Առողջապահության նախարարությունում:
2014 թվականի փետրվարի 20-ին բուժօգնության համար շտապօգնության բրիգադներին է դիմել 132 մարդ, նրանցից 82-ը հոսպիտալացվել է, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհի մասին: Ճանաչվել է 58-ի ինքնությունը։










