Կիևում սպանվել է Սաակաշվիլիի կուսակիցը

12:24 • 21.02.14

Կիևում, ենթադրաբար դիպուկահարի կրակոցից, սպանվել է Վրաստանի քաղաքացի Դաթո Կիպիանին։ Նա եղել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Դաթոն մեր կուսակցության անդամ էր, սակայն Կիևում չի գտնվել քաղաքական կամ կուսակցական շահերի նպատակով»,- Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին։

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիպիանին հրազենային երկու վնասվածք է ստացել։ Շտապօգնության ծառայությունը նրա կյանքը փրկել չի կարողացել։

 

Ավելի վաղ Կիևում Վրաստանի մեկ այլ քաղաքացի էր մահացել։ 54-ամյա Զուրաբ Խուրցիան մահացել էր Կիևի կենտրոնում՝ սրտի կաթվածից։ Նրա դին արդեն տեղափոխվել է Թբիլիսի։

 

Հարազատների պնդմամբ՝ Խուրցիան ակտիվիստ չի եղել և Մայդանում պատահաբար է հայտնվել։