Կիևում բախումների զոհերի թվում հայ կա. ԶԼՄ-ներ

08:46 • 21.02.14

Կիևում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ազգությամբ երկրորդ հայն է արդեն զոհվել։ Ավելի վաղ բախումների ժամանակ զոհվել էր ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը։

 

Մասնավորապես, փետրվարի 20-ին ընդդիմադիրների և իրավապահների միջև բախումների հետևանքով զոհերի ցուցակում հայի անուն կա, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր ակտիվիստներ Տատյանա Պեչոնչիկին և Ռոման Տիտիկալոյին։

 

Տատյանա Պեչոնչիկը Facebook-ի իր էջում նշել է, որ 58՝ ինքնությունը պարզված զոհերի ցուցակում հայ կա՝ Արաթունյան կամ Արությունով Գեորգի, մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից։

 

Ավելի ուշ Facebook-ի իր էջում զոհերի մասին տվյալներ է հրապարակել նաև Ռոման Տիտիկալոն, որտեղ նույնպես նշվում է հայի մասին։

 

Զոհերի թվում կա 10 իրավապահ։ 

 

Նշենք, որ ընդդիմության բուժծառայության ղեկավարի հաղորդած տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասնում է 100-ի։