Մայդանի խորհուրդը սատարել է Յանուկովիչի հետ ընդդիմության առաջնորդների փոխըմբռնմանը. Լեհաստանի ԱԳՆ

17:58 • 21.02.14

Կիևի Մայդանի հանրային խորհուրդն այսօր աջակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների փոխըմբռնմանը, որը պետք է օգնի վերացնել երկրում ճգնաժամը, գրում է УНИАН-ը:

 

Այդ մասին հաղորդել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Մարչին Վոյչեխովսկին Twitter-ի իր էջում:

 

«Մայդանի հանրային խորհուրդը քվեարկության ժամանակ աջակցել է նախագահ Յանուկովիչի հետ Ուկրաինայի ընդդիմության երեք առաջնորդների փոխըմբռնմանը»,- գրել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիկորսկին Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ կքննարկի Մայդանի ակտիվիստների հետ հնարավոր պայմանավորվածությունների նախագիծը, որը ձեռք է բերվել Յանուկովիչի հետ բանակցությունների ընթացքում: