ՄԱԿ-ը կարող է միջամտել ուկրաինական հակամարտությանը. Բան Կի Մուն

11:40 • 21.02.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սարսափած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից և հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Կիևին քաղաքական ճգնաժամը լուծելու հարցում, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Ես շարունակում եմ կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ դադարեցնել բռնությունը, իսկ ուկրաինական իշխանություններին՝ զերծ մնալ ուժի կիրառումից։ Դա միակ ուղին է արյունահեղության կանգնեցման և խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու համար։ ՄԱԿ-ը բոլոր ուկրաինացիների կողքին է։ Մենք կշարունակենք օգնել խաղաղ ճանապարհով ճգնաժամի կարգավորման հարցում»,- ասել է գլխավոր քարտուղարը։