Մուրմանսկի օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է հնչել. տարհանում է իրականացվում
22:43 • 21.02.14
Մուրմանսկում վայրէջք կատարած ինքնաթիռի բիզնես դասի ուղևորներից մեկը հայտնել է օդանավում գտնվող ռումբի մասին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով FlashNord-ին:
Ներկայում Մուրմանսկի օդանավակայանում տարհանման աշխատանքներ են իրականացվում:
Օդանավի վայրէջքից հետո տեղի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուղևորին, ով հարբած է եղել:
Placeholder










