Օբաման խստորեն քննադատել է Պուտինին Ուկրաինայի ճգնաժամի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով, գրում է Обозреватель-ը։
Նա նաև մեղադրել է Պուտինին Ուկրաինայի և Սիրիայի բնակիչների հիմնարար ազատությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
«Դա մրցում չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Խոսքն Ուկրաինայի և Սիրիայի ժողովուրդների ցանկության իրականացման մասին է՝ խոսքի ազատություն, հավաքների ազատություն, թափանցիկ և ազնիվ ընտրություններ և հիմնարար իրավունքներ, որոնց ձգտում է յուրաքանչյուրը»,- հայտարարել է Օբաման։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Պուտինն այլ հայացք ունի այդ իրավունքների առնչությամբ։ «Պարոն Պուտինն այլ հայացքներ ունի այդ հարցերի վերաբերյալ, և ես չեմ կարծում, որ դա գաղտնիք է որևէ մեկի համար»,- ասել է Օբաման։










