Լեոնարդո դի Կապրիոն 3 մլն դոլար է հատկացրել օվկիանոսների պահպանությանը
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Oceana կազմակերպությանը, որը զբաղվում է օվկիանոսների պահպանությամբ, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նշված գումարն աստիճանաբար է փոխանցվելու Oceana-ի հաշիվներին` 3 տարվա ընթացքում: Գումարը պետք է ուղղվի օվկիանոսների ու ծովային կենդանիների պահպանության գործին:
«Մեր մոլորակի օվկիանոսների և այնտեղ բնակվող կենդանատեսակների պահպանությունը մարդկության առաջ կանգնած ամենաակտուալ խնդիրներից է»,- հայտարարել է դի Կապրիոն, ում հիմնադրամը 1998-ից ի վեր զբաղվում է էկոլոգիական բնույթի խնդիրների լուծմանն իր նպաստը բերելով:










