Ուկրաինայում ևս 17 պատգամավորներ դուրս են եկել Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից
Ռադայի փոխխոսնակ Ռոման Կոշուլինսկին հայտարարել է, որ ևս 17 պատգամավորներ են դուրս եկել «Ռեգիոնների կուսակցություն» խմբակցության կազմից:
Ինչպես հաղորդում է Украинская правда-ն՝ պատգամավոր Իննա Բոգոսլովսկայայի խոսքով՝ մինչև 2004-ի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, դեռ հնարավոր է դուրս գալ խմբակցության կազմից և միաժամանակ չկորցնել մանդատը:
«2004-ի Սահմանադրությամբ՝ եթե պատգամավորն ընտրվել է Գերագույն ռադա կուսակցության ցուցակով, ապա դուրս է եկել խմբակցության կազմից, նա կարող է զրկվել մանդատից»,-նշել է պատգամավորը:










