Հռոմի պապն իր տանը հանդիպել է իտալացի կալանավորների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր տանը հանդիպել է իտալացի կալանավորների հետ, հայտնում է Time-ը:
Պոնտիֆիկոսն աղոթել է 19 կալանավորների հետ և անհատապես խոսել նրանցից յուրաքանչյուրի հետ:
Նշվում է, որ հանդիպումը ծրագրված չի եղել և «նվեր է դարձել պատիժը կրող ուխտավորների համար». Հռոմի պապը տվյալ կալանավորներին հանդիպման է կանչել` տեղեկանալով, որ նրանք այցելել են առավոտյան ժամերգությանը:
Արքեպիսկոպոս Բալդիսերին հանդիպումը որակել է «գեղեցիկ և հուզիչ»:










