Ուկրաինան վերադարձել է 2004-ի Սահմանադրությանը. արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն տարեվերջին
Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ համապատասխան օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 386 պատգամավոր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ այս օրենքի ընդունումը նախատեսվում է Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագրով, որն ուրբաթ ավելի վաղ ստորագրել էին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ:
Փաստաթղթի համաձայն՝ 48 ժամվա ընթացքում պետք է հատուկ օրենք ընդունվի և ստորագրվի, որը թույլ կտա վերականգնել 2004-ի Սահմանադրությունը՝ մինչ այդ թվականն ընդունված փոփոխություններով:
Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն Ուկրաինայի նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո՝ մինչ 2014-ի դեկտեմբերը:










