Կիևում ուժայինները լքում են Գերագույն ռադայի տարածքը

17:09 • 21.02.14

Ուկրաինայի ներքին գործերի աշխատակիցները, որոնք վերջին օրերին գտնվում էին Գերագույն ռադայի շենքի շրջակայքում, նստում են ավտոբուսներն ու հեռանում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին:

 

Ուժայինները ժամը մոտ 14:00-ին սկսել են հավաքել իրենց իրերը, նստում են ոստիկանական ավտոբուսներ, որոնք աստիճանաբար լքում են Գրուշևսկու փողոցը:

 

Ավելի վաղ խորհրդարանի շենքի մոտ կանգնած էր երկու ջրցան մեքենա, դրանք նույնպես հեռացել են, նշում է գործակալությունը: