Ռադան օրենք է ընդունել, որի համաձայն կարող են ազատ արձակել Յուլիա Տիմոշենկոյին

21:39 • 21.02.14

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 21-ին անցկացված նիստի ժամանակ  օրենք  է ընդունել՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն ներմուծելու մասին, որով նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարող է ազատ արձակվել: 


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Корреспондент-ին հղումով, օրինագծին կողմ են քվեարկել 450 պատգամավորներից 310-ը, մինչդեռ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 226 ձայն: Ընդունված օրինագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքից  հանել այն հոդվածը, որի համաձայն դատապարտվել է կառավարության նախկին ղեկավարը:


Փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի: