Գերագույն ռադայի խոսնակը ստորագրել է կրակի դադարեցման մասին որոշումը
Ուկրաինայում ստորագրվել է մարդկային զոհերի հանգեցրած բռնության գործադրումը դատապարտող Գերագույն ռադայի որոշումը: Այդ մասին հայտարարել է խոսնակ Վլադիմիր Ռիբակն ուրբաթ առավոտյան խորհրդարանի նիստում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Հարգելի՛ պատգամավորներ, մարդկային զոհերի հանգեցրած բռնության գործադրումը դատապարտող Գերագույն ռադայի որոշումը ստորագրվել է ռադայի նախագահի կողմից»,- ասել է Ռիբակը:
Դրանից հետո մեկ րոպե լռությամբ հարգել են հինգշաբթի օրվա զոհերի հիշատակը:










