ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ուկրաինային համազգային հանրաքվե անցկացնել՝ սահմանադրական բարեփոխումների համար
ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների ծրագիրը պետք է ներկայացվի համազգային հանրաքվեի: Այս մասին հայտնում է УНИАН-ը՝ РИА Новости-ն հղումով:
«Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի համար նմանօրինակ ճակատագրական գործընթացները, ինչպիսին է սահմանադրական բարեփոխումը, պետք է իրագործվեն քաղաքական ուժերի և շրջանների ամբողջական ներգրավվածությամբ, իսկ բարեփոխումների ծրագիրը պետք է ներկայացվի համազգային հանրաքվեի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Գերագույն ռադան 386 ձայնով ընդունել է 2004-ի Սահմանադրության առանձին դրույթների վերականգնման մասին օրենքը:










