«Ռոսիա 24» հեռուստաալիքն ուղիղ եթերում սխալմամբ հարցազրույց է վերցրել Ղրիմի ընդդիմադիր պատգամավորից (տեսանյութ)
Ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել. Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար հեռուստաալիքն ուղիղ եթերում հարցազրույց է վերցրել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի պատգամավոր Լեոնիդ Պիլունսկիից, ով պարզվել է՝ ընդդիմադիր է։
Ինչպես նշում է slon.ru-ն, իսկ ինչ է տեղի ունեցել նրա՝ եթերում հայտնվելուց հետո, կարելի է տեսնել ստորև ներկայացված տեսանյութում։ Մեկուկես րոպե իշխանություններին բուռն քննադատելուց հետո ռուսական հեռուստաալիքի աշխատակիցները «գլխի են ընկել» անջատել պատգամավորի ձայնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ավարտվի իշխանափոխությամբ, ապա իրենք կքննարկեն Ուկրաինայից անջատվելու հարցը։










