Կոտայքում վրաերթի են ենթարկել 3 մարդու, այդ թվում՝ 1-ամյա տղայի

11:44 • 21.02.14

Հիվանդանոցից փետրվարի 20-ին՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով «Գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հատիսի փողոցի թիվ 1/64 հասցեում գտնվող գեղեցկության սրահի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղային, որից հետո վերջիններիս դեպքի վայրից տեղափոխել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: