Մոսկվայի քաղաքապետը բաժանվել է կնոջից

17:34 • 21.02.14

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 28 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է կնոջից։ Ամուսինները որոշումը կայացրել են «համատեղ»։ Բաժանման մանրամասները չեն նշվում, հայտնում է Lenta.ru-ն։

 

«Մենք հարգում ենք միմյանց և պահպանում ենք բարեկամական հարաբերություններ։ Մենք ակնկալում ենք ըմբռնում և խնդրում ենք հարգել անձնական կյանքի մեր իրավունքը»,- ասել է քաղաքապետը։

 

Իրինա Սոբյանինան պատմել է, որ ամուսնու հետ իրենք ծանոթացել են Կոգալիմում։ Ամուսնացել են 1986թ. փետրվարի 23-ին։ Նույն տարվա հոկտեմբերին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Աննան։ Կրտսեր դուստրը՝ Օլգան, ծնվել է 1997-ին։