Սոչի-2014. գերմանացի մարզուհու դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել
Գերմանացի բիաթլոնիստուհի Էվի Զահենբախեր-Շտելեն կարող է որակազրկվել արգելված խթանիչներ օգտագործելու համար:
Ինչպես հայտնում է գերմանական «Dpa»-ն, մարզուհու դոպինք թեստը դրական պատասխան է արձանագրել:
Նշենք, որ փետրվարի 20-ին Զահենբախեր-Շտելեն առանց նկատելի պատճառների չի հայտավորվել կանանց էստաֆետայի մրցումներին: Նախկին լեռնադահուկորդուհին Սոչիի Օլիմպիական խաղերում երկու անգամ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:










