Ուկրաինայում ցուցարարներն ազատ են արձակել գերի վերցված զինվորականներին

08:42 • 21.02.14

Ուկրաինայի ՆԳՆ-ի մարտիկները, որոնց երեկ գերի էին վերցրել Կիևի Հոկտեմբերյան պալատում, ազատ են արձակվել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

Ազատ արձակմանը նախորդել է մեկժամյա կոնֆլիկտը ցուցարարների միջև, որոնց մի մասը դեմ է եղել նրանց բաց թողնելուն: Արմատական տրամադրվածները շրջապատել են ավտոբուսը, որով ծրագրվում էր դուրս բերել զինվորականներին, կոտրել են մեքենայի ապակիները և ծակել անիվը: Ավտոբուսում գտնվողները վախեցել և լաց են եղել:

 

Ուժայինների նկատմամբ ինքնադատաստանը հնարավոր է եղել կանխել մի քանի պատգամավորների միջամտությամբ:
Հոկտեմբերյան պալատի գրավումով գերի էր վերցվել 20 զինվորական, նրանց մեծ մասը՝ 18 - 20 տարեկան:

 

Վերջին 3 օրերին Ուկրաինայում թեժ հակամարտություն է ընդդիմության և իրավապահների միջև, զոհվել է առնվազն 75 մարդ, մոտ հազար մարդ տուժել է: