Թուրք-իրաքյան սահմանին կրակոցներ են հնչել

19:00 • 21.02.14

Թուրք զինվորականները կրակ են բացել ի պատասխան Իրաքի տարածքից հնչող կրակոցներին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Թուրքիայի զինուժի կայքին հղումով:


«Թուրք-իրաքյան սահմանի մոտակայքում՝ Թուրքիայի հարավարևելյան Ուլուդերե շրջանում (Շիրնակ նահանգ) փետրվարի 21-ին Իրաքի կողմից կրակ է բացվել մեր զինվորական ստորաբաժանման ուղղությամբ, որն ապահովում է ճանապարհային աշխատանքների անցկացման անվտանգությունը: Մեր կողմից անմիջապես պատասխան կրակ է բացվել», -ասվում է հաղորդագրության մեջ:


Դեպքի վայր մեկ հետախուզական ինքնաթիռ և երկու AH-1W Kobra մարտական ուղղաթիռներ են ուղարկվել: Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: