ՅՈՒՆԻՍԵՖ-ը դոնոր երկրներից ռեկորդային 2.2 մլրդ դոլար է խնդրել
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) դոնոր երկրներից 2.2 մլրդ դոլար է խնդրել՝ ամբողջ աշխարհում 59 մլն երեխաների օգնության համար։ Այն դարձել է ամենախոշոր ֆինանսական խնդրանքը կազմակերպության պատմության մեջ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս տարի մտադիր է մասնակցություն ունենալ 50 երկրների երեխաների կյանքում, որոնք ապրում են հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում։
«Ես նոր եմ վերադարձել Հարավային Սուդանից, որտեղ լուրջ հակամարտությունը փոխել է միլիոնավոր անմեղ երեխաների սովորական կենսակերպը։ Ավելի քան 400 հազ. երեխաներ և նրանց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները, և ավելի քան 3.2 մլն-ը հումանիտար օգնության կարիք ունի»,- նշել է կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցով բաժնի ղեկավար Թեդ Չայբանը։
Իրավիճակը բարդանում է անձրևների սեզոնի պատճառով, ինչը կազմակերպությունից ֆինանսավորում է պահանջում՝ աղետից խուսափելու համար։










