Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում չեն պատասխանում Պենտագոնի զանգերին

10:27 • 21.02.14

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելն անցած շաբաթվա ընթացքում բազմիցս փորձել է կապվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ՝ Կիևում բռնության հարցը քննարկելու նպատակով, սակայն պաշտոնատար անձանցից ոչ ոք չի պատասխանել, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ կոնտր-ադմիրալ Ջոն Քերբին, գրում է УНИАН-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:

 

Նրա խոսքով՝ այդ մերժումը «շատ տարօրինակ է». սովորաբար, ամերիկացի նախարարի համար հեշտ է կապվել այլ երկրների զինվորականների հետ: Եվ դեռևս դեկտեմբերին ուկրաինացի նախարարը պատասխանել է Հեյգելի զանգին, հավելել է խոսնակն ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Քերբին հիշեցրել է, որ Հեյգելը կոչ է անում Ուկրաինայի Զինված ուժերին չխառնվել կոնֆլիկտին, որը «կարող է և պետք է լուծել քաղաքական ճանապարհով»:

 

Խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ն դեռ չի պատրաստում Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման պլան, եթե այնտեղ իրադրությունը վատթարանա: