Խարկովի ղեկավարությունը լքել էր Ուկրաինան և անցել Ռուսաստան
Ուկրաինայի Խարկովի շրջանի նահանգապետ Միխայիլ Դոբկինը և Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը լքել են Ուկրաինան, այս մասին հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը։
Ուկրաինայի ներքին գործերի ժամանակավոր նախարարի մամուլի խոսնակ Նատալիա Ստատիվկոյի տեղեկություններով՝ այսօր երեկոյան նշված պաշտոնյաները հատել են ռուս–ուկրաինական սահմանը «Գոպտովկա» կոչվող միջազգային անցակետը։
Տեղեկությունն ավելի ուշ հաստատել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից։










