Յուլյա Տիմոշենկոն մտադիր է մասնակցել Ուկրաինայի նախագահական արտահերթ ընտրություններին (տեսանյութեր)
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով ըստ տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների՝ այսօր ազատ է արձակվել, հայտարարել է, որ մտադիր է մասնակցել մայիսի 25-ն նշանակված նախագահական արտահերթ ընտրություններին, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС–ը։
Յուլյա Տիմոշենկոն այս հայտարարությունն արել է Խարկովից Կիև թռնելուց առաջ։
Հաղորդվում է, որ երկրի նախկին վարչապետը պետք է հատուկ չվերթով մեկնի Կիև։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր կողմ էր քվեարկել երկրի Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը պահանջող օրինագծին։
Վիկտոր Յանուկովիչն իր հերթին հայտարարել է, որ մտադիր չէ լքել պաշտոնը և ուղիներ է փնտրում երկիրը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար։










