Ազգությամբ հայ Արսեն Ավագովն ընտրվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար
Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Արսեն Ավագովը ընտրվել է այդ երկրի ներքին գործերի նախարար, հայտնում է BBC-ն: Նա ժամանակավոր պաշտոնակատար է:
Նրան ընտրել է Ռադան իր այժմ ընթացող նիստի ժամանակ, որտեղ մի շարք կարևորագույն հարցեր են որոշվում. մասնավորապես վերականգնվել է Ուկրաինայի 2004-ի Սահմանադրությունը:
Ավագովը հայ է, ծնվել է Բաքվում, 50 տարեկան է: Նա վերջին ամիսներին առավել ակտիվ էր հանդես գալիս Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին:
Նրա Facebook-ի էջում արդեն իսկ կարծիքներ են հրապարակվում, որ նրա ընտրությունը ադեկվատ էր կամ նրան էր պետք խոսնակ ընտրել:










