Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

13:19 • 22.02.14

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ։

 

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: