Բերման են ենթարկել 14 տարի հետախուզվող դասալիքին
Ոստիկանությունը 14 տարի անց դասալքության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո:
Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը՝ մանրամասնելով, որ փետրվարի 22-ին` ժամը 02:.15-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:










