Բրիտանացուն ձերբակալել են 167.000 դոլարանոց վարդագույն ադամանդը կուլ տալու համար
Ավստրալական Մելբուռն քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է բրիտանացի զբոսաշրջիկ Մեթյու Օսբորնը, ով կասկածվում է 167.000 դոլար արժողությամբ, հազվագյուտ վարդագույն ադամանդը կուլ տալու համար։
Ինչպես նշում է Metro-ն, 29-ամյա երիտասարդը պատրաստվում էր թռչել դեպի Նոր Զելանդիա, երբ իրավապահները ձերբակալել են նրան։
Ոստիկաններին դեռևս չի հաջողվել ետ ստանալ թանկարժեք քարը, սակայն նրանք արդեն պարզել են, որ բրիտանացին այն գողացել է Կարինս քաղաքից ու փախուստի դիմել հեծանվով։
Կասկածները հիմնավորելու համար իրավապահները ռենտգենային ճառագայթների միջոցով հետազոտել են բրիտանացուն, ինչը, սակայն, հստակ ցույց չի տվել քարի առկայությունը։










