Եգիպտոսում առաջին անգամ քաղաքական կուսակցությունը կին է գլխավորել

10:55 • 22.02.14

Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ «Ադ-Դուստուր» լիբերալ կուսակցության ակտիվիստուհի Խալյա Շուքր Ալլան ընտրվել է կուսակցության նախագահ: Այդ մասին հայտարարել է այդ կուսակցության հիմնադիր, նրա նախկին նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, 71-ամյա Մուհամմեդ ալ Բարադեին:

 

«Քաղաքական բյուրոյի անդամ Շուքր Ալլան ակնառու կուսակցական գործիչ է: Նրա օգտին է քվեարկել կուսակցության ղեկավարության 107 անդամ, դեմ՝ 57-ը», - ասված է Facebook-ում կուսակցության էջում:

 

Կուսակցական ղեկավարության որոշմամբ՝ «Ադ-Դուստուր» կուսակցության նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին դարձել է դրա պատվավոր նախագահ: