Կիևում զոհված Գեորգի Հարությունյանի 3-ամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել. «Երկրամաս»

11:11 • 22.02.14

Կիևում փետրվարի 18-ից վերսկսված բախումների հետևանքով զոհված Գեորգի Հարությունյանի դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ Կիևի հայկական համայնքին հղումով։

 

Գեորգի Հարությունյանը Վրաստանի քաղաքացի էր։

 

Ծնվել է 1960 թվականի հուլիսի 4-ին, Բաթումիում։ Ուկրաինայում բնակության թույլտվություն է ստացել։ Երկու տարի առաջ ուկրաինական Ռովնո քաղաքում մահացել է նրա կինը։

 

Հարությունյանը զոհվել է փետրվարի 20-ին, Կիևի կենտրոնում։

 

Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհերից մեկը հայ երիտասարդ էր՝ Սերգեյ Նիգոյանը։