Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Հայաստանի հյուսիսային շրջաններում
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.16-ին, տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Լոռու մարզի Կաթնառատ գյուղում պանրի գործարանի տանիքն ամբողջությամբ, Լեռնահովիտ գյուղի ավտոճանապարհի 6-8 կմ-ի հատվածում շրջվել են 25 էլ. Սյուն։
Բացի այդ, ամբողջությամբ հոսանքազրկվել է Տաշիր քաղաքը, բացառությամբ կենսաապահովման կարևորագույն օբյեկտների:










