Հրանտ Մելքումյանը՝ մրցաշարի միանձնյա հաղթող. Ավստրիա

12:20 • 22.02.14

Այս օրերին, Ավստրիայի Գրաց քաղաքում ընթանում էր շախմատային մրցաշար, որի 88 մասնակիցների մեջ էր նաև հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

 

Ավարտված օփենում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, Հրանտը միանձնյա նվաճել է առաջին մրցանակը, տեղեկացնում է armchess.am-ը:

 

Հատկանշական է, որ Մելքումյանը մոտակա մրցակիցներից առաջ է անցել մեկ միավորով: