Կիևի «Ինտեր» հեռուստաընկերությունում տարհանում են աշխատակիցներին
Ուկրաինաի Կիև քաղաքում գտնվող «Ինտեր» հեռուստաընկերության 2 շենքերից տարհանում են աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն։
«Մեզ 10 րոպե ժամանակ են տվել, որպեսզի հավաքենք իրերը և լքենք տարածքը: Պատճառը չեն հայտնում»,- հայտնել է Դմիտրևսկի փողոցում գտնվող «Ինտեր» հեռուստաընկերության լրագրողներից մեկը:
Մեկ այլ լրագրողի խոսքով՝ տարհանումն իրականացվում է հնարավոր հարձակումից կամ հրդեհումից խուսափելու նպատակով:
Շաբաթ օրը՝ տեղի ժամանակով ժամը 16:40–ին, տվյալ օրվա հաղորդավարները դադարեցրել է եթերը, ներողություն է խնդրել և հեռացել է, որից հետո «Իտերը» ուղիղ միացումով ցուցադրել է Գերագույն Ռադայի նիստը:










