Օբաման զանգահարել է Պուտինին ՝ Ուկրաինայի թեմայով խոսելու համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որպեսզի քննարկի երկկողմ ու միջազգային քաղաքական օրակարգի հրատապ հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայում ստեղծված իրադրությունը։
Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կարևոր է նաև համագործակցել ընդդիմության հետ, որի դիմակայությունն Ուկրաինային կանգնեցրել է չափազանց վտանգավոր եզրագծի մոտ։
Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում երեքշաբթի վերսկսված զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է մոտ 8 տասնյակ մարդ։










