Բարաք Օբաման հանդիպել է Դալայ Լամա XIV-ի հետ

01:12 • 22.02.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չնայած Չինաստանի բողոքներին, հանդիպել է Տիբեթի բուդդայականության հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ի հետ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տիբեթի կրոնական, մշակութային և լեզվական ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տիբեթցիների իրավունքների պաշտպանությանը:


Նոր փաստաթղթի համաձայն Օբաման հանդես կգա որպես հին տարաձայնությունների շուրջ ուղիղ երկխոսություն սկսելու կողմնակից:


Այդ կոնտեքստում Օբաման ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ Տիբեթը ՉԺԿ-ի մաս է կազմում և Նահանգները չեն աջակցում Տիբեթի անկախացմանը: