«ՈՒԴԱՌ»-ը Յանուկովիչի անհապաղ հրաժարականն է պահանջում
Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է նախագահ Վիկտոր Յանուկովիչի անհապաղ հրաժարականի պահանջով բանաձև ընդունի: Այդ մասին Անկախության մայդանի բեմից հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:
Այսօր ռադայում նշանակված է նախագահին անվստահություն հայտնելու մասին օրենքի քննարկումը: Այդ մասին հայտարարել է ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Ռուդկովսկին:
Փետրվարի 21-ի երեկոյան Անկախության մայդանում ելույթի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Յանուկովիչը հրաժարական չի տա մոտակա ժամանակներում: Սակայն Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի ելույթից անմիջապես հետո բեմ են դուրս եկել «Պրավիյ սեկտոր» շարժման ներկայացուցիչները, որոնք պահանջել են Վիկտոր Յանուկովիչի անհապաղ հրաժարականը:
Նրանք հայտարարել են, որ եթե Ուկրաինայի նախագահը հրաժարական չտա մինչև փետրվարի 22-ի ժամը 10:00-ը, նրանք կանցնեն զինված հարձակման:










