Եվգենի Պլյուշչենկոյին կվիրահատեն Իսրայելում

17:12 • 22.02.14

Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն վիրահատության է պատրաստվում Իսրայելի հիվանդանոցներից մեկում, այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքի լրատվականը:


Օրերս Պլյուշչենկոն ստիպված էր եղել դադարեցնել իր մասնակցությունը ընթացող Օլիմպիական խաղերին` մեջքի ուժեղ ցավի պատճառով: Բժիշկները զննությամբ պարզել էին, որ կոտրվել է ողնաշարի սկավառակները միացնող ամրակը, որը տեղադրվել էր անցած տարի կատարված վիրահատության ժամանակ:


Պլյուշչենկոն հայտնել է, որ այս լուրը «սպանել» է իրեն, քանի որ ինքը կարող էր կաթվածահար լինել, այլևս երբեք չքայլել:


Բժիշկները ասել են, որ Պլյուշչենկոն չափազանց շուտ է մարզումների անցել վերջին վիրահատությունից հետո:


Վիրահատությունը նախատեսվում է մարտի 2-ին: