Տիմոշենկոյի ազատ արձակման լուրերը հակասական են

17:41 • 22.02.14

Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Լիսովան հերքել է տեղեկությունն այն մասին, թե նախկին վարչապետը արդեն ազատ է արձակվել գաղութի հիվանդանոցից, այս մասին հայտնում է lenta.ru-ն:
 

Ավելի վաղ Լիսովան Associated Press-ին հայտնել էր, թե Տիմոշենկոն արդեն իսկ ազատ է արձակվել: Իսկ այժմ, աղբյուրի փոխանցմամբ, հայտարարել, թե նման բան չկա։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչում է Տիմոշենկոյի դստերը` Եվգենիային, և հայտնում, որ նախկին վարչապետը ազատության մեջ է, նրան դիմավորելու են գնացել համակիրներն ու ընտանիքի անդամները:


Հայտնի է, որ Ուկրաինայի գերագույն ռադան Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել: Իսկ Խարկովի գաղութի հիվանդանոցում ասել էին, թե Տիմոշենկոյին ազատ կարձակեն առաջիկա 2-3 ժամերին:


Հիշեցնենք, որ 2011-ին Տիմոշենկոն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի համար: