Եկե՛ք սեղանին դնենք ողջ ճշմարտությունը. Վենեսուելայի նախագահն Օբամային առաջարկել է երկխոսություն սկսել

09:50 • 22.02.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է բարձր մակարդակի երկխոսություն սկսել, հայտնում է Взгляд-ը։

 

«Ես, նախագահ Օբամա, հայրենասիրական ու հեղափոխական Վենեսուելայի և ԱՄՆ-ի կառավարության միջև երկխոսության կոչ եմ անում, ես ընդունում եմ մարտահրավերը, և եկե՛ք երկխոսություն սկսենք և սեղանին դնենք ողջ ճշմարտությունը»,- ասել է Մադուրոն։

 

Ավելի վաղ Մադուրոն մեղադրել էր Վաշինգտոնին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձերին մասնակցության համար. Կարակասում վերջերս բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 137-ը։