Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի «նախագահական ինքնաթիռը» վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Ֆուջեյրայի միջազգային օդանավակայանում, գրում է РБК- Украина-ն:
Թրեքինգային FlightRadar24 համակարգի տվյալների համաձայն՝ նախագահական #AOJ92C նշաններով ինքնաթիռը վայրէջք է կատարել շաբաթ՝ ժամը մոտ 04:30-ին:
Նախագահական կամ №1, A318-112 (CJ) Elite ինքնաթիռը Կիևից մեկնել էր ժամեր առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուրբաթ՝ փետրվարի 21-ին, Կիևից մեկնել է Խարկով: Այդ մասին հաղորդել էր ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա, սակայն այնուհետ քաղաքի օդանավակայանից լուրը հերքել էին։











